
Այլընտրանքային զարգացման հնարավորություններ ստեղծելը պետք է լինի հանքարդյունաբերական ընկերությունների որդեգրած քաղաքականության հիմքում,-ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը,- հակառակ դեպքում սոցիալական լարվածությունը միշտ լինելու է։ Կարելի է ֆոկուս-խմբային քննարկումների միջոցով պարզել, թե բնակիչները ինչ են ուզում և ինչ հնարավորություններ ունեն գյուղը զարգացնելու համար, հավելում է իրավապաշտպանը՝ օրինակ բերելով ջերմոցային տնտեսությունների ստեղծումը։ Ասում է՝ մեծ է նաև պետության դերը սոցիալ-էկոլոգիական ծրագրեր իրականացնելու գործում։ Կարևոր է նաև այն, որ նման ռիսկային գոտում ապրող բնակիչները ունենան առողջության ապահովագրություն։

